«Հրապարակ». ՔՊ-ի՝ Կասկադում վարձակալած նոր գրասենյակում խլացուցիչներ են միացնում. Ումից են զգուշանում, եթե գաղտնալսողը իշխանությունն է
Օրվա մամուլ
08:17 19/03/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ի՝ Կասկադում վարձակալած նոր գրասենյակում խլացուցիչներ են միացնում. Ումից են զգուշանում, եթե գաղտնալսողը իշխանությունն է

«Հրապարակ» թերթը գրում է.

««Քաղպայմանագիրը» Երևանի սրտում՝ Կասկադում, վերջերս կուսակցության գրասենյակ է վարձել և պատուհաս դարձել տարածքում ապրող ու գործունեություն իրականացնողների համար։ Զրոյից վերանորոգած գրասենյակում, պարզվում է՝ կապի խլացուցիչներ են նաև տեղադրել և հարկ եղած դեպքում միացնում են դրանք ու այդ ընթացքում շենքում և մոտակա հատվածներում խլացնում բջջային կապը։ Հավանաբար, շարքային կուսակցականները վախենում են, որ իրենց էլ կգաղտնալսեն իրենց հեռախոսների միջոցով։

Մենք հայտնել ենք, որ խորհրդարանի իշխանական պատգամավորներից շատերն իրենց աշխատասենյակում նույնպես հատուկ սարքեր են պահում, որոնք թույլ չեն տալիս հեռախոսի միջոցով գաղտնալսում իրականացնել։ Զրույցների ժամանակ հեռախոսը դնում են այդ սարքի մեջ և հանգիստ շփվում։ Թե ումից են այսքան անհանգստանում, և ով է մեր երկրում, իշխանությունից և պետական կառույցներից բացի, գաղտնալսումներ իրականացնում, ոչ մեկը չգիտի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder