Բոլորին սևացնելով, միևնույն է՝ սպիտակ չես դառնա․ Միհրան Պողոսյանը՝ Փաշինյանին
Քաղաքական
19:40 19/03/2026
Հայաստան

Բոլորին սևացնելով, միևնույն է՝ սպիտակ չես դառնա․ Միհրան Պողոսյանը՝ Փաշինյանին

«Բոլորին սևացնելով, միևնույն է՝ սպիտակ չես դառնա․ Նիկոլը հանդես է եկել հերթական դատարկախոսությամբ և մանիպուլյացիայով»,- այս մասին գրել է «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը՝ հավելելով․

«Մանիպուլյացիային զուգահեռ, Հայաստանի տարբեր մարզերում արդեն սկսել է ընտրակեղծարարությունը։ Մասնավորպես՝ Գյումրիում ապօրինի գրանցում են ախալքալաքցիներին՝ մեծամասամբ առնաց սեփականատերերի իմացության։
Չե՛ս մնալու, գնալո՛ւ ես՝ քեզ հետ տանելով սուտն ու կեղծիքը։

Վերջացած ես, հոգեվարքի մեջ ես։
Մեր երկիրը քեզնից ու ընդհանրապես նիկոլիզմից մաքրվում է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder