Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գրում են, թե մենք օրգաններ ենք վաճառում, անչափահասների սեռական շահագործման գործիքներ ենք կիրառում. Նիկոլ Փաշինյան
«Հիբրիդային պատերազմն այն է, երբ վճարովի գործիքներով՝ ներառյալ արհեստական բանականության կիրառմամբ գրվում է, որ ես Դուբայում, ֆրանսիայում, Լոս Անջելեսում տուն ունեմ, որ իմ ընտանիքի անդմաները տարբեր երկրներում, նաև Հայաստանում բնակարաններ, բիզնեսներ ունեն, շվեյցարական բանկերում միլիոններ ունեն, որ մենք օրգաններ ենք վաճառում, անչափահասների սեռական շահագործման գործիքներ ենք կիրառում»,-կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով «հիբրիդային պատերազմի» սեփական որակումը։
Նա ասաց, որ ակնկալում են ընտրությունների ժամանակ սահմանադրական մեծամասնություն ստանալ, որպեսզի սեփական քաղաքականությունը վարի։
Պարզաբանելով իր կողմից տված «պատերազմի կուսակցություն» ձևակերպումը՝ Փաշինյանն ասաց.
«Ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները և շրջանակներն ասում են, որ դեմ չեն խաղաղության և երկրորդում են, որ իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Դա ես շատ ուղիղ, առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է, ՀՀ-ի ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով»։
Փաշինյանը հայտարարեց, թե այդ ուժերից ոմանք չեն էլ հասկանում, թե ինչ են ասում, շատերը կարդում են այն, ինչ իրենց տվել են և նման մարդիկ Հայաստանի քաղաքական դաշտում չպետք է որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնեն։
Նա հայտնեց. որ այդ թեմայով ֆեյսբուքյան եթեր է նախատեսում։
«Այդ բոլոր ուժեը հանդես են գալիս խաղաղության ռեվիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդորում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ՝ աշնանը։ Իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»,-հայտարարեց Փաշինյանը։