Տիչինայի փողոցում հրդեհ է բռնկվել տան տանիքում
Հասարակություն
13:39 19/03/2026
Հայաստան

Տիչինայի փողոցում հրդեհ է բռնկվել տան տանիքում

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն  այսօր վաղ առավոտյան՝ ժամը 07։50-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 08։48-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 80 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder