Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պետությանը և համայնքներին է վերադարձվել 773 մլն դոլարի ապօրինի գույք. Գլխավոր դատախազ
«Որոշմամաբ հեռուստաաշտարակի հարակից 7000 ք/մ ընդհանուր մակերեսով շուրջ 417 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը ամրացնել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետրով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարաը տեղեկացրեց, որ այդ հողամասն արդեն ՀՀ սեփականությունն է և այն գրանցված է, որ ՀՀ-ին է վերադարձվել Գլխավոր դատախազության հայցի հիման վրա՝ հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճռով։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հավելեց, որ այդ հողի արժեքը 1 մլն 107 հազ ԱՄՆ դոլար է՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև հողի սեփականության առուվաճառքի պայմանագիրը կնքվել էր 2005 թվականին։
Դատախազը նշեց, որ ՇՄՆ-ին է հատկացվել ևս այդ տարածքում 5 հողամաս։
«ՀՀ-ին է ամրացվում, քանի որ հաշտությունը ձեռք է բերվել ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում»,-ասաց դատախազը՝ մասնավորեցնելով որ խոսքը գնում է Աբովյան քաղաքի նախկի ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ հետ կապված գործին, և դրանից բացի Կարապետ Գուլոյանի դեմ Հակակառուպցիոն կոմիտեում քննվել է վարույթ, որը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Դատախազը նշեց, որ մի փուլի են հասել, որ քրեական վարույթները, որոնք ուղարկվում են դատարան և ապօրինի ծագում ունեցող գույքով վճիռները կամ հաշտեցումները կարծես թե նույն ժամանակահատվածում են կայացվում, կամ դատարանների կողմից վարույց ընդունվում։
Գլխավոր դատախազը նշեց, որ վերջին տարիներին ՀՀ-ի և համայնքների սեփականությանն է վերադարձվել 291.7 մլրդ դրամ կամ 773 մլն դոլարի կադաստրային արժեքով ապօրինի գույք, որից 504 մլն դոլարը վերադարձվել է ՀՀ-ին, իսկ Սևանա լճի հարակից հատվածում քանդվել է 80-ից ավել ապօրինի շինությւոն։