Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանը վախենում է խոսքից, և տարբեր հանցակազմեր են օգտագործում հասարակության ձայնը լռեցնելու համար. Մարինե Ֆարմանյան
Փաստաբան Մարինե Ֆարմանյանն ահազանգում է՝ մարդիկ հետապնդվում են իշխանության դեմ քննադատական խոսքի և կարծիքի համար։
«Մենք գործ ունենք սոցիալական հարթակներում մեկնաբանությունները գրաքննելու հետ։ Այս գործեալոճը, որն ընտրել է քննչական կոմիտեն և դատախազությունը, իհարկե, ուրիշ հանգրվանի չեն կարող տանել, քան այդ դեպքերի ավելացմանը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Նա նշեց, երբ հնչում է իրական բռնության սպառնալիք, վիրավորանք, հայհոյանք, իշխանության, սահմանադրական կարգի տապալման իրական կոչեր, քրեորեն հետապնդելի արարքներ են, պետք է դատապարտվեն։
«Բայց այսօր մենք գործ ունենք երկակի արդարադատության հետ. օրինակ, իշխանության աջակիցներն ընդդիմությանը, հասարակության այն անդամների հասցեին, որոնք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, վիրավորական արտահայտություններ, բռնության սպառնալիքներ են հնչեցնում, այդ անձինք բացահայտված չեն, այդ անձանց նկատմամբ որևէ կերպ հետապնդման գործընթաց ոչ լսել ենք, ոչ էլ ականատես ենք եղել։ Այս համեմատության մեջ, երբ որ տեսնում են Փաշինյանի աջակիցների կողմից բռնության սպառնալիքները, վիրավորանքներն ու հայհոյանքները չեն հետապնդվում, մարդկանց մոտ կարծիք է ձևավորվում, որ իրենց էլ է կարելի, բայց նույն արարքի համար իրենք հետապնդման են ենթարկվում»,- ասաց Մ.Ֆարմանյանը։
Նա նշեց, որ քաղաքական ռեպրեսիաները վախի մթնոլորտ ձևավորելու էլեմենտներ են պարունակում հատուկ ընտրություններից առաջ։ Մ.Ֆարմանյանի խոսքով, տարբեր հանցակազմեր են օգտագործում հասարակության ձայնը լռեցնելու, ձայնն իջեցնելու համար։
Փաստաբանն ընդգծեց, որ իշխանությունը վախենում է մարդկանց խոսքից. «Եթե Նիկոլ Փաշինյանը խոսքից վախեցող չլիներ, քաղաքացու հետ լեզվակռվի չէր մտնի։ Մարդը խոսում է, հակադրվում է ձերդ գերազանցության Փաշինյանին, նա պտտվում է, գնում է, հետո որոշում է, որ պետք է շարունակի։ Հանրային ծառայողի վարքի հետ առնչություն չունեցող իրավիճակ։ Հանրային ծառայողը պետք է գիտակցի, որ իրենցից դժգոհ քաղաքացիներն էլ պետք է լինեն։ Իհարկե, վախենում է խոսքից, վախենում են խոսքից»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։