Դուք գրում եք, որ ես կաբինետներում, ինչ-որ այլ բաներով եմ զբաղված աշխատակցի հետ, ինձ մի կողմ դնենք, բայց մյուս կողմում կին է. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
14:35 19/03/2026
Հայաստան

Դուք գրում եք, որ ես կաբինետներում, ինչ-որ այլ բաներով եմ զբաղված աշխատակցի հետ, ինձ մի կողմ դնենք, բայց մյուս կողմում կին է. Նիկոլ Փաշինյան

«Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին»,-պատասխանելով լրագրողներին ահաբեկելու և ճնշումների ենթարկելու մասին հարցին՝ կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:  

Նա իր կարծիքը հիմնավորեց՝ ակնարկելով, որ նախորդ իշխանությունների ժամանակ լրագրողների հետ ավելի կոշտ էին վարվում։

«Գիտե՞ք՝ ինչու, որովհետև դուք ինձնից լավ գիտեք, որ հակառակ պարագայում, այսօրվա ընտրանքի իշխանություններից որևէ մեկի պայմաններում, ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է առնվազն հաշմանդամություն, դուք դա ինձնից լավ գիտեք»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ  լրագրողներին վերաբերվում է որպես իրենց ընտրողի:

Նա կրկնեց իր խոսքը՝ ասելով. «Դուք չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետև, հակառակ դեպքում, դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում՝ ձեզ սպառնում է հաշմանդամություն, գուցե թեթև, եթե շարունակեք օգտվել ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ժամանակին հոդված գրելու համար իր դեմ քրեական գործ է հարուցվել՝ ինչպես այսօր իր երբեմնի գործընկեր «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի դեմ է հարուցված՝ Փաշինյանն ասաց.

«Դուք գրում եք, որ ես կաբինետներում, ինչ որ այլ բաներով եմ զբաղված աշխատակցի հետ, ինձ մի կողմ դնենք, բայց մյուս կողմում կին է, չէ՞։ Նրա պատվի ու արժանապատվության հարցը կա։ Եթե ես դրան կոշտ չարձագանքեմ, չեք ասելու՝ հա՜, հա՜...»։

Նա նաև պնդեց, որ որպես լրագրող իր դեմ էլ է ժամանակին գործ հարուցվել, բայց չհիշեց, թե մինչև դատական որ ատյան է հասել։

«Այսինքը, դուք ո՞ւմ հետ եք շփոթել ինձ... Ինձ թվում է, որ դուք ինչ-որ մեկի հետ՝ ձեր շատ մոտիկ շրջապատից, նրա հետ եք շփոթել»,-հայտարարեց Փաշինյանը՝ ի պատասխան «Հրապարակ» թերթի լրագրողի հարցի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դուք գրում եք, որ ես կաբինետներում, ինչ-որ այլ բաներով եմ զբաղված աշխատակցի հետ, ինձ մի կողմ դնենք, բայց մյուս կողմում կին է. Նիկոլ Փաշինյան