Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին. Սուրենյան
Հասարակություն
09:32 19/03/2026
Հայաստան

Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին. Սուրենյան

Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ մարտի 20-ից հանրապետության ողջ տարածքում, ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, տեղումները կվերսկսվեն, լեռնային մարզերում կտեղա թաց ձյուն, հովտային ու նախալեռնային գոտիներում սպասվում է անձրև։

Կենտրոնի կանխատեսմամբ, առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder