Տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին
Հասարակություն
09:10 20/03/2026
Հայաստան

Տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին

Երևանում մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-23-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին