Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը չի նվազի, կորոտան գարնան առաջին ամպրոպները. Սուրենյան
Հասարակություն
10:55 20/03/2026
Հայաստան

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը չի նվազի, կորոտան գարնան առաջին ամպրոպները. Սուրենյան

Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներափանցված ցիկլոնի ազդեցության գոտում, այս պահին շրջանների մեծ մասում տեղումներ են՝ լեռնային գոտիներում՝ թաց  ձյան, ձնախառն անձրևի, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի տեսքով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ այս ցիկլը Հայաստանի վրա կպտտվի մարտի ողջ երրորդ տասնօրյակի ընթացքում, ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ, առանձին հատվածներում կորոտան նաև գարնան առաջին ամպրոպները։ Առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը չի նվազի, կորոտան գարնան առաջին ամպրոպները. Սուրենյան