Ուժեղ հրդեհ՝ Հարավային Կորեայի ավտոպահեստամասերի գործարանում
Հասարակություն
11:29 20/03/2026
Աշխարհ

Ուժեղ հրդեհ՝ Հարավային Կորեայի ավտոպահեստամասերի գործարանում

Հարավային Կորեայի ավտոպահեստամասերի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 50 մարդ է վիրավորվել։ Լուրը հաղորդում է Yonhap-ը։

Լրագրողները ճշտել են, որ հրդեհը բռնկվել է Դեջոն քաղաքի գործարանում։

«Վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից 35-ը ծանր վիճակում են», -նշվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհի մասին հաղորդագրությունները արտակարգ ծառայություններին հասել են տեղական ժամանակով ժամը 13:17-ին (Երևանի ժամանակով ժամը 8:17-ին)։ Վարչապետ Կիմ Մին-սուկն անմիջապես արձագանքել է՝ հրամայելով փրկարարներին օգտագործել բոլոր հնարավոր միջոցները հրդեհը մարելու համար։ Հրդեհը մարելու համար ընդհանուր առմամբ կենտրոնացվել 240 հրշեջ՝ օգտագործելով մոտ 70 միավոր տեխնիկա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուժեղ հրդեհ՝ Հարավային Կորեայի ավտոպահեստամասերի գործարանում