Փաշինյան, քեզ ասում եմ՝ չորրորդ սեպտեմբերյան պատերազմ չի´ լինելու. Արման Պետրոսյան
Քաղաքական
17:00 20/03/2026
Հայաստան

Փաշինյան, քեզ ասում եմ՝ չորրորդ սեպտեմբերյան պատերազմ չի´ լինելու. Արման Պետրոսյան

«Փաստորեն երկու հոգի կան, որ մեր երկրին պատերազմով սպառնում են. Մեկը Ալիևն է, մյուսը Փաշինյանը»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի հաջորդած հայտարարություններին։

Նա նշել է, որ «Փաշինյանի սադրած» վերջին երեք սեպտեմբերյան պատերազմներին ինքն անմիջական մասնակցություն է  ունեցել, մարտական 27 ընկեր է կորցրել։

«Հիմա, Փաշինյան, քեզ ասում եմ՝ չորրորդ սեպտեմբերյան պատերազմ չի լինելու, քանի որ հունիսի 7-ին հա ժողովուրդն ընտրելու է ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն, ուժեղ վարչապետ»,-նշել է նա՝ առաջարկելով ծանոթանալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից անվտանգության ոլորտի վերաբերյալ վեց կետերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder