Կարպինը բացատրել է, թե ինչու Զախարյանին չի կանչել Ռուսաստանի հավաքական
Աշխարհում
14:25 20/03/2026
Աշխարհ

Կարպինը բացատրել է, թե ինչու Զախարյանին չի կանչել Ռուսաստանի հավաքական

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է այն հարցին, թե ինչու չի հրավիրել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին մարտ ամսվա խաղերի համար: 22-ամյա կիսապաշտպանը հավաքականի ընդլայնված հայտացուցակում էր, բայց չէր ընդգրկվել վերջնական հայտացուցակում:

«Որոշվեց  Զախարյանին ժամանակ տալ ակումբում աշխատելու և պայքարել մեկնարկային կազմում տեղի համար: Եթե նրա հետ ամեն ինչ լավ լինի, մենք նրան կքննարկենք հունիսյան մարզումների համար»,- ասել է Կարպինը ՌՖՄ-ի պաշտոնական կայքում։

euro-football.ru-ի հաղորդմամբ, այս մրցաշրջանում Զախարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 խաղ՝ խփելով մեկ գոլ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder