Մեզ ուժեղ դիվանագիտություն է պետք, որ հստակ երևան կարմիր գծերը․ Շիրազ Մանուկյան
Քաղաքական
19:41 20/03/2026
Հայաստան

Մեզ ուժեղ դիվանագիտություն է պետք, որ հստակ երևան կարմիր գծերը․ Շիրազ Մանուկյան

«Հայաստանը ուժեղ է լինելու՝ Սամվել Կարապետյանի հետ, ինչքան էլ այս խոսքը դուր չի գալիս մի փոքրիկ խմբակի»,- այս մասին իր էջում հրապարակած տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը։

«Չե՞ք կարծում, որ այս մարդիկ խայտառակում են ինձ, քեզ, քո ընկերներին, ամբողջ Հայաստանի իրական անունը։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ երևի թե այսօր ստախոս վաճառականը՝ իր թույլ տեսակով, սպասարկում է Ադրբեջանի առաջնորդի ցանկությունները։ Իր փոքրիկ շրջանակով աջակցում է ադրբեջանական քաղաքականությունը։ Մեզ ուժեղ դիվանագիտություն է պետք, սիրելի ընկերներ, որ հստակ երևան կարմիր գծերը։Ինձանից ավելի լավ գիտեք՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի սուվերեն տարածքում շարունակում է մնալ ադրբեջանական զորքեր։ Հայաստանի մասին ինչպես ասես, խոսում են, բայց դրան համապատասխան պատասխան չի եղել և չի լինում։ Նախորդ 4-5 տարում մենք միայն միակողմանի զիջում ենք»,- նշում  է Մանուկյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder