Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյան, քեզ ասում եմ՝ չորրորդ սեպտեմբերյան պատերազմ չի´ լինելու. Արման Պետրոսյան
«Փաստորեն երկու հոգի կան, որ մեր երկրին պատերազմով սպառնում են. Մեկը Ալիևն է, մյուսը Փաշինյանը»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի հաջորդած հայտարարություններին։
Նա նշել է, որ «Փաշինյանի սադրած» վերջին երեք սեպտեմբերյան պատերազմներին ինքն անմիջական մասնակցություն է ունեցել, մարտական 27 ընկեր է կորցրել։
«Հիմա, Փաշինյան, քեզ ասում եմ՝ չորրորդ սեպտեմբերյան պատերազմ չի լինելու, քանի որ հունիսի 7-ին հա ժողովուրդն ընտրելու է ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն, ուժեղ վարչապետ»,-նշել է նա՝ առաջարկելով ծանոթանալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից անվտանգության ոլորտի վերաբերյալ վեց կետերին։
Մանրամասները՝ տեսանյութում։