Խոշոր վթար Կենդանաբանական այգու մոտ, մեքենան վերածվել է մոխրակույտի, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն
11:40 21/03/2026
Հայաստան

Խոշոր վթար Կենդանաբանական այգու մոտ, մեքենան վերածվել է մոխրակույտի, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Անցած գիշեր՝ ժամը 02:09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ բախվել են «Tesla» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել է:

Հրդեհը մեկուսացրել է ժամը 02:19-ին, մարել՝ 02:35-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան: Փրկարարները երեք տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր վթար Կենդանաբանական այգու մոտ, մեքենան վերածվել է մոխրակույտի, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց