Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ. Ա. Ալեքսանյան
«Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ ներկայացնելով կուսակցության «Մատչելի բնակարան» ծրագրին վերաբերող կետի մանրամասները։
Հիշեցնենք, որ կուսակցության տնտեսական 5 առաջարկներից մեկը վերաբերում է 20 հազար մատչելի բնակարանների տրամադրմանը երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին։
Պետությունը կառուցապատողներին տրամադրում է անվճար հողատարածք, պատրաստի ենթակառուցվածքներ՝ ճանապարհ, հոսանք, ջուր, գազ, կոյուղի։ Կառուցապատողի վրա մնում է միայն շենքերի կառուցումը, ինչը կտրուկ նվազեցնում է բնակարանների գները։
Մանրամասները՝ տեսանյութում։