Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե Սամվել Կարապետյանը 1 սմ հետքայլ կատարեր, ՀԷՑ-ը փաթեթավորված վերադարձնելու էին, մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին. Դավիթ Ղազինյան
Հայաստանի վարչական դատարանը ՀԷՑ-ի ու պետական մարմինների միջև բանակցությունների փուլի համար ժամկետ է սահմանել՝ մինչև մայիսի 25-ը։ Դատական նիտի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Այդ պատճառով ընկերությունը գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարիչի միջնորդությունը չի քննվել։ Ղազինյանին զարմանալի է թվում, որ կառավարիչն ու մյուսները դատարանի որոշումից տեղյակ չէին։
Ղազինյանն ասաց՝ իրենք հակված չեն բանակցությունների, քանի որ բանակցելու եզրեր չեն տեսնում։
«Արբիտրաժում գործը գտնվում է քննության փուլում, այստեղ արդեն զանգովի արդարադատությունը չի գործի։ ՀԷՑ-ի գործը որպես այդպիսին դառնում է դասագրքային գործ, թե ինչպիսին չպետք է լինի կառավարությունը, ինչպիսին չպետք է լինի դատարանը։ Այստեղ մենակ ՀԷՑ-ի խնդիրը չէ, եթե հիշում եք, Սամվել Կարապետյանն ասել էր, թքած ունեմ ՀԷՑ-ի վրա որպես գույք։ Ասել եմ ու էլի կրկնում եմ, եթե Սամվել Կարապետյանը 1 սմ հետքայլ կատարեր, ՀԷՑ-ը փաթեթավորված վերադարձնելու էին, մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին։ Այստեղ խնդիրը ներդրումային միջավայրի, պետական կառավարման մասին է, իրենք շատ լավ հասկանում են, որ ներդրողներին ուղղակի ասում են՝ չգաք այստեղ»,-ասաց Ղազինյանը։
Նա հստակեցրեց՝ ՀԷՑ-ի պետականացում չկա, տեղի ունեցածն այն խլելու փորձեր են։
Մանրամասները՝ տեսանյութում։