Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
17:15 21/03/2026
Հայաստան

Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան

«Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել: Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է խաղաղությունը, ուղղակի չի հասկանում»,-այսօր Աշտարակում լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Լրագրողը նկատել է՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմի դուռը բացում են Քոչարյանը, Ծառուկյանը և Կարապետյանը և ասում է՝ Դուք որ անվտանգության երաշխիքների մասին խոսում եք, դրանով նաև Հայաստանի համար խաղաղապահների դուռն եք բացում։

«Իր համար խաղաղությունը դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ: Այ դա իր համար համապարփակ խաղաղություն է: Հայաստանի Հանրապետության համար լրիվ ուրիշ խաղաղություն է պետք՝ երաշխավորված, արժանապատիվ խաղաղություն, և մենք դա ի վիճակի ենք ապահովել»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder