«Romantic scam». Նոր մանրամասներ բարետես արտաքինով աղջիկների կիրառմամբ համակարգչային հափշտակությունների վերաբերյալ
Իրավունք
11:05 21/03/2026
Հայաստան

«Romantic scam». Նոր մանրամասներ բարետես արտաքինով աղջիկների կիրառմամբ համակարգչային հափշտակությունների վերաբերյալ

ՆԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել «բարետես արտաքինով աղջիկներ»-ի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի բացահայտման ու վնասազերծման մասին։

Երեկ ՆԳՆ-ն հայտնեց՝ հերթական հանցավոր խմբավորումը վնասազերծված է։ Քրեական ոստիկանները բացահայտել են «Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի։

Ներկայանալով որպես բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ՝ խմբի անդամները թիրախավորված անձանց հետ վարել են մշակված սցենարներով սիրային նամակագրություն։

Պոտենցիալ զոհերի հավաքագրումը հիմնականում իրականացրել են Telegram–ի միջոցով։ Չարաշահելով նրանց հուզական վիճակն ու վստահությունը, ենթադրյալ հանցագործները դրդել են կատարել վճարումներ՝ հափշտակելով ֆինանսական միջոցները։

Հափշտակված գումարները դրածո միջնորդների օգնությամբ կանխիկացվել են օտարերկրյա պետությունում և այնուհետև փոխակերպվել կրիպտոարժույթի: Նախաքննությունը շարունակվում է։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder