Վարչական դատարանը չբավարարեց ՀԷՑ-ի գործով ՍԴ դիմելու միջնորդությունը
Իրավունք
15:47 21/03/2026
Հայաստան

Վարչական դատարանը չբավարարեց ՀԷՑ-ի գործով ՍԴ դիմելու միջնորդությունը

Վարչական դատարանում ՀԷՑ ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը միջնորդեց դիմել ՍԴ՝ քննելու «էներգետիկայի մասին» օրենքում ընդունված այն փոփոխությունները, որով հնարավոր եղավ ՀԷՑ-ը պետականացնել:

Ա. Հովհաննիսյանն ընդգծեց, որ օրենքի մինչև ուժի մեջ մտնելը կատարած արարքների համար չի կարող լինել ավելի խիստ պատիժ սեփականատիրոջ համար։

«Փոխվել է օրենքը, անցումային դրույթ է դրվել, որտեղ նշվում է, որ սեփականտերը զրկվում է սեփականությունից։ Կարո՞ղ էր սեփականտերը կանխորոշել, թե իր վատ կառավարման հետևանքով ինչ կլիներ։ Այո, կարող էր, կզրկվեր լիցենզիայից։ Իսկ օրենքը փոխելուց մի քանի օր հետո սեփականատերը զրկվեց ընկերությունից, սա խնդիր է, քանի որ օրենքը հետադարձ վաթարացնող ուժ չպետք է ունենա»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, եթե ՍԴ-ն որոշում կայացնի, որ փոփոխությունները հակասահմանադրական են, ապա պետք է վերացվեն հետևանքները։

Հանրային մեղադրողն առարկեց միջնորդությանը։

 Դատական նիստը նախագահող Լիլիթ Սադոյանը մերժեք միջնորդությունը։ 

«Այս պահի դրությամբ գործի քննության այս փուլում դատարանը դեռևս հիմքեր չի տեսնում ՍԴ դիմելու։ Հետագայում անհրաժեշտություն առաջանալու պարագայում դատարանը իր նախաձեռնությամբ այդ գործընթացը կձեռնարկի»,-ասաց դատավորը։

ՀԷՑ-ի սեփականատերերի ներկայացուցիչներն այսօր նաև միջնորդություն ներկայացրեցին դատարան՝ փորձաքննություն անցկացնել պարզելու՝ ի՞նչ տվյալներ են բացակայել ընկերությունից և ի՞նչը հնարավոր կլինի վերականգնել։ 

 Այս միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում չկայացրեց, դատական նիստն ընդմիջվեց:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder