Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նոր ուժ»-ի վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, նրա հայացքը դեպի Եվրոպա է
Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը իր ղեկավարած «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն է։ Կուսակցության հրավիրած միջոցառմանը նա անդրադարձավ անցյած տարիներին Հայաստանի քաղաքական և հասարակական իրավիճակին։
Նրա խոսքով՝ 2021 թվականից անցել է 5 տարի, և այդ ընթացքում երկրում տեսել ենք բազմաթիվ արհավիրհքներ, նվաստացումներ և օրենքների խախտումներ, որոնք 2018-ին չէր էլ կարելի պատկերացնել։
«Պատճառների մասին կարելի է երկար խոսել, բայց հիմա պետք է նայենք դեպի ապագա», – ընդգծեց Մարությանը՝ հիշեցնելով, որ հունիսի 7-ին սպասվում են ընտրություններ, և ժողովուրդը կանգնած է դժվար ընտրության առաջ։
Մարությանը նաև նշեց, որ կան քաղաքական ուժեր, որոն ասում են՝ խաղաղություն եմ բերել, բայց որ ուշադիր ես նայում , այս մարդիկ սպասարկում են Ադրբեջանի շահերը։
«Նայում ես մյուսին միշտ փողոցներում են, ստեղ են գնում, գոռում են, գոչում են, բայց հարց է առաջանում ՝ լավ այս մարդը ոնց է պահում իր ընտանիքը, հետո հասկանում ես, որ այս մարդուն են պահում, որն անի այդ ամենը։ Մեր կուսակցությունը այդ ամենի մասին չէ, ի վերջո մենք չենք վաճառում մեր երեխաների ապագան։ Մեզ ասում են՝ դերասան է էլի, գնա քո գործին, Հայկո ջան կարգինները լավա ստացվում մոտդ, տնտեսագետին՝ տնտեսագիտությամբ զբաղվի, բժիշկները բժշկությամբ։ Բա լավ քաղաքականությամբ ո՞վ զբաղվի, անբաները՞՝ մարդիկ, ով սպասում են՝ ով է երկու կոպեկ շպրտելու վրան»,- նշում է Մարությանը։
Մարությանը վերջում նշեց, որ իր կուսակցությունը գնում է այս տարի ընտրությունների. «Մեր կուսակցությունը անկաշկանդ է, անկաշառ է։ Իսկ մենք պիտի առաջ տանենք Հայաստանի շահը, որի բնօրրանը եղել է Եվրոպան, սա նշանակում է ազատություն, մարդու իրավունքներ, քրիստոնեւություն, ժամանակն է Հայաստանը հետ բերել այս միջավայր»։
Նրա խոսքով՝ ընտրելով «Նոր ուժը», ժողովուրդը իրականում ընտրում է Հայաստանը, որի բնօրրանը Եվրոպան է։