Իրանական կողմը, հավանաբար, որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ. Իրանագետ
Քաղաքական
09:11 21/03/2026
Տարածաշրջան

Իրանական կողմը, հավանաբար, որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ. Իրանագետ

«Դատելով իրանական ԶԼՄ-ների հրապարակումներից, ինչպես նաև իրանական ԶՈւ-երի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի քիչ առաջ տարածած զգուշացումից, իրանական կողմը, հավանաբար, որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ»,-նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա մանրամասնում է՝  այս պատերազմի համատեքստում Իրան-ԱՄԷ հարաբերություններում լարվածության մակարդակը պարբերաբար աճ է գրանցում՝ հատկապես այն բանից հետո, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին ուղիղ տեքստով մեղադրեց ԱՄԷ-ին այդ երկրի տարածքն իրանական Խարգ կղզու վրա ամերիկյան հարձակման համար տրամադրելու մեջ։

«Միջազգային ԶԼՄ-ներում տևական ժամանակ է, ինչ պարբերաբար շրջանառվում են կարծիքներ, որ ԱՄՆ-ը կարող է ցամաքային գործողություն իրականացնել իրանական կղզիները գրավելու նպատակով, ինչը պատերազմին կհաղորդի էլ ավելի վտանգավոր և արյունալի բնույթ»,-գրում է նա։

Հիշեցնենք, Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին զգուշացրել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից իրանական կղզիների դեմ սկսված ցանկացած նոր ագրեսիա կարժանանա անմիջական ռազմական պատասխանի։

Նա հավելել է, որ եթե ԱՄԷ տարածքից Պարսից ծոցի իրանական Աբու Մուսա և Մեծ Թումբ կղզիների դեմ նոր հարձակում սկսվի, Իրանի զինված ուժերը կհարվածեն Ռաս ալ-Խայմային։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանական կողմը, հավանաբար, որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ. Իրանագետ