Ես իրապես ուժեղ առաջարկ ունեմ՝ դադարեցրեք ապօրինի հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ. Վարդևանյան
Իրավունք
15:55 21/03/2026
Հայաստան

Ես իրապես ուժեղ առաջարկ ունեմ՝ դադարեցրեք ապօրինի հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ. Վարդևանյան

Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դեռ սպասում է Կարապետյանի՝ տեսաուղերձ հղելու թույլտվության վերաբերյալ ՔԿ որոշման տրամադրմանը։

Նա գրում է.

«Լսելով, կրկին սպասելով Քննիչի որոշմանը: Հավանաբար փոստային ծառայության խնդիրն է, սպասենք երկուշաբթի օրվան: Պարզապես ևս մեկ անգամ ֆիքսենք, որ առկա են բոլոր հնարավորություններն այս ամենի փոխարեն պարզապես Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու, կամ առնվազն տնային կալանքը վերացնելու..հունվարից, փետրվարից, մարտից... Ես իրապես ուժեղ առաջարկ ունեմ՝ դադարեցրեք ապօրինի քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Իսկապես, չարությանը, մարդասիրության դեֆիցիտին պետք է վերջ տալ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես իրապես ուժեղ առաջարկ ունեմ՝ դադարեցրեք ապօրինի հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ. Վարդևանյան