Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետք է կառուցել անվտանգության նոր հայեցակարգ, որը կդիմակայի ապագայի մարտահրավերներին ու վտանգներին. Զվիկա Խայմովիչ
Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է։ «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում ասել է Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավար Զվիկա Խայմովիչը։
Անդրադառնալով 2020-ի 44-օրյա պատերազմում տեղի ունեցածին ու Հայաստանի կրած պարտության պատճառներին, հրեա փորձագետն ընդգծել է, Հայաստանը պետք է մեծ դաս քաղեր դրանից։
«Այն փաստը, որ երկինքը չէր փակվել և նորանոր վտանգներ կային ԱԹՍ-ների կողմի, որոնք մեծ վնաս հասցրեցին պետությանը, անհերքելի է։ Նման վտանգները չի կարելի անտեսել, եթե դուք ունեք գիտելիք, պետք է այն ծառայեցվի պետությանն ու դրա շահին, նպատակին։ Եթե Հայաստանը ճիշտ կերպով կառուցեր իր պաշտպանությունը, իհարկե, պատերազմն այլ ելք կունենար։ Բայց ցավոք սրտի, ելքը շատ դրամտիկ եղավ»,-նշել է նա։
Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարն այժմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետներից է։
«Ես եկել եմ ռազմավարական խորհուրդներ տալու, պարզաբանելու իրավիճակը, կառուցելու նոր ռազմավարություն, փիլիսոփայություն, որոնք փորձում ենք ներդնել Հայաստանում Հայաստանի ապագայի համար։ Պետք է կառուցենք նոր հայեցակարգ, մոդելներ, որոնք կդիմակայեն ապագայի մարտահրավերներին ու վտանգներին։ Կարծում եմ, ուժն ու խաղաղությունն իրար հետ փոխկապակցված են։ Ուժեղ երկիրն է, որ կարող է հասնել խաղաղության, թույլը չի կարող, դրանք փոխկապակցված են միմյանց հետ»,-նշել է փորձագետը։