Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել. Փաշինյանը գոռգռաց իր հետ խոսել չցանկացող արցախցի կնոջ վրա
«Ձեր տղան այս քարտեզում է ապրելու, էդ հաշվի առեք»,-մետրոյի գնացքում արցախցի կնոջը դիմեց Նիկոլ Փաշինյանը։
Արցախցի կինն աաց՝ բայց ցանկություն ունեն վերադառնալու։
«Էլ բայց չկա, էլ մենք չենք թողնելու, որ ձեր գաղափարաբանությունը...»,-հայտարարեց Փաշինյանը։
Արցախցին հակադարձեց. «Չե՞ք թողնելու, որ մենք մեր Արցախում ապրենք, արդեն չեք թողել։ Դուք չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»։
Արցախցի կինը չցանկացավ շարունակել խոսակցությունը։
«2023 թվականին դուք ասում էիք, որ ես հատուկ փակել եմ սահմանները, որ արցախցիները չգան, հիմա եկել եք այստեղ՝ ասում եք վերադառնանք։ Բա մենք ՀՀ-ի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Այս քարտեզի մասին նման քամահրանքով չխոսել»,-գոռալով հայտարարեց Փաշինյանը՝ ցույց տալով ՀՀ քարտեզով կրծքանշանը։
Կինը պահանջեց. «Այդպիսի բարձր ձայնով իմ հետ չխոսեք»։
«Կխոսեմ, փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»-նույն տոնայնությամբ ասաց Փաշինյանը։
Արցախից բռնագաղթած կինը իջավ մետրոյի վագոնից, ասելով, որ իր ամենավատ օրերից էր այս օրը։