Իլիա II-ին Սամեբա տաճարից տեղափոխեցին Սիոնիի տաճար հուղարկավորության
Հասարակություն
15:58 22/03/2026
Տարածաշրջան

Իլիա II-ին Սամեբա տաճարից տեղափոխեցին Սիոնիի տաճար հուղարկավորության

Նորին Սրբություն, վեհափառ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ին, դուրս բերեցին Սամեբա (Սուրբ Երրորդություն) տաճարից։ Այդ մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը։

«Մենք սիրում ենք քեզ, Պատրիարք» վանկարկումների և ծափահարությունների ներքո Իլիա II-ի աճյունը տեղափոխվեց Սուրբ Երրորդության տաճարից։

Պատրիարքը թափորով կտեղափոխվի Սամեբա տաճարից դեպի Սիոնիի Պատրիարքական տաճար, որտեղ էլ կթաղվի։ Սամեբայից մինչև Սիոնիի տաճար ամբողջ պարագծի երկայնքով ստեղծվել է զինվորականների հատուկ միջանցք։

Սամեբա տաճարում արարողությունը սկսվել է ժամը 9:00-ին: Պատարագը մատուցել են Պատրիարքական Աթոռի տեղապահ, Սենակիի և Չխորոծկու մետրոպոլիտ Շիո Մուջիրին՝ Վրաց եկեղեցու Սուրբ Սինոդի անդամների հետ միասին։

Իլիա II-ի հուղարկավորության արարողությունը կատարելու է Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարթողոմեոս I-ը՝ մետրոպոլիտ Շիոյի և Սուրբ Սինոդի անդամների հետ միասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder