Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ստամբուլում երկու շենքերի փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել
Ստամբուլում երկու շենքերի փլուզման հետևանքով մեկ մարդ զոհվել է, տասը՝ փրկվել։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ստամբուլի նահանգապետարանի գրասենյակից։
Կիրակի օրը Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել։
«Որոնողական-փրկարարական գործողությունների արդյունքում մեր 11 քաղաքացիներ դուրս են բերվել փլատակներից։ Մեկ մարդ մահացել է, ևս տասը վիրավորվել են, որոնցից մեկը ծանր վիճակում է», -լրատվական գործակալությանը հայտնել են նահանգապետարանի գրասենյակից։
Նախկինում նահանգային իշխանությունները հայտնել էին, որ Ստամբուլում երկու բնակելի շենքերի փլուզումը տեղի է ունեցել գազի արտահոսքից հետո տեղի ունեցած պայթյունի հետևանքով։