Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինքը՝ բունկերի մարդը պետք է դա չասի, որ 300 հոգի տեսել՝ գնացել մտել էր Օնիկ Գասպարյանի բունկեր. Նարեկ Կարապետյան
Այսօր Աբովյան քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի բացմանը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին, որը այսօր մետրոյում բղավել էր արցախցի կնոջ ու նրա երեխայի վրա։
Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ շրջափակման մեջ գտնվող արցախահայերը ինն ամիս դիմացան սովին ու դժվարություններին, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրա պատերազմի ավարտից հետո հանրային դժգոհության ալիքի ֆոնին թաքնվում էր բունկերում։
«Ինքը՝ բունկերի մարդը պետք է դա չասի, որ 300 հոգի տեսել՝ գնացել մտել էր Օնիկ Գասպարյանի բունկեր»,- ասաց Նարեկ Կարապետյանը։