Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռադ եղեք այստեղից, դու ոչնչություն ես. Նիկոլ Փաշինյանին միջնամատ ցույց տված Քաղաքացին՝ Փաշինյանին և ՔՊ-ականներին
Երևանում քաղաքացիներից մեկը պատշգամբից նախ միջնամատ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին, ապա Ալեն Սիմոնյանի հորդորով իջավ շենքի բակ, որպեսզի քարոզչություն անող Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ականներին ասի, որ վերջիններս խաբում են ժողովրդին, այդ պատճառով էլ նրանց մեծ մասը չեն ընդունում իշխանություններին։
Ալեն Սիմոնյանը ասաց, թե դա քաղաքացու կարծքն է և կարևոր է, որ ազատ կարողանում է արտահայտվել, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չէր կարողանում իր կարծիքն ասել։
Քաղաքացին հակադարձեց, որ այն ժամանակ էլ է ազատ արտահայտվել և փաստեց, որ խոսում է ՔՊ-ի իշխանության մասին, ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը։
Նա հայտնեց, որ 2018 թվականին ՔՊ-ն խաբել է ժողովրդին, որ մեծ հայրենիք էին խոստանում, բայց Արցախը հանձնվեց։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց, թե որտեղ է արյուն թափել քաղաքացին, որ նման հայրենիք է ուզում։
Քաղաքացին հակընդդեմ հարց հնչեցրեց, թե ՔՊ-ական պատգամավորը որտեղ է կռվել, իսկ Ալեքսանյանն ասաց, թե չի կռվել։
«Ռադ եղեք այստեղից, դու ոչնչություն ես»,-ասաց քաղաքացին Փաշինյանին և նրա խմբակին։
Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Մորդ, կնգադ վերցրել եկել տղա ես խաղում, մարդկանց վիրավորում ես։ Վերցրեք ձեր մորը, կնոջը գնացեք Կիլիկիա»։
Քաղաքացին պատասխանեց. «Իսկ դուք դավայ ստեղից»։
Ըստ