Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփն ուրախությամբ հայտնել է ԱՄՆ-ի և Իրանի միջև արդյունավետ բանակցությունների մասին
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում շատ լավ և արդյունավետ զրույցներ են վարել Մերձավոր Արևելքում մեր թշնամանքի ամբողջական և լիակատար կարգավորման շուրջ»,-քիչ առաջ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա ավելացրել է, որ հիմնվելով խորը, մանրամասն և կառուցողական զրույցների բովանդակության և տոնայնության վրա, որոնք կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում, հրահանգել է պատերազմի վարչությանը հինգ օրով հետաձգել ցանկացած տեսակի ռազմական հարվածները Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ։
