Ինչո՞ւ ենք անում, լա՛վ ենք անում. Արարատ Միրզոյան
Քաղաքական
13:54 23/03/2026
Հայաստան

Ինչո՞ւ ենք անում, լա՛վ ենք անում. Արարատ Միրզոյան

«Ես կարծում եմ ժամկետը՝ սեպտեմբերը, վարչապետը պայմանական է ասել, նկատի ունի՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել՝ միանշանակ է»,-  ԱԺ—ում ճեպազրույցի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով  Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին, որ սեպտեմեբին աղետաբեր պատերազմ  է լինելու, եթե ՔՊ սահմանադրական մեծամասնություն չստանա, որտեղի՞ց այպսիսի տեղեկություններ, արդյո՞ք շատաժի էլեմենետ չկա։

 «Մենք ասում ենք՝ մեզ պետք է խաղաղություն, մեր երկրին պետք է խաղաղություն, այլ պայմաններում հավատացեք, մեր խորը համոզմամբ, Հայաստանի  ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ Հայաստանի՝ որպես անկախ պետություն, գոյությունն ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ: Սա մի առաջարկ է քաղաքացիներին, և կա զուգահեռ առաջարկ՝ չէ, մեզ այս Հայաստանն ընդհանրապես պետք չէ, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է չգիտեմ ինչ Հայաստան: Սա շանտա՞ժ է, դա շանտաժ չէ, սովորական բան է»,-շարունակեց նա:

Ըստ նրա,  իրենք խաղաղության կուսակցություն ունեն, մյուսերի  ասածն այնքան անհեռանկար է և վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ 

«Սա այնքան ճիշտ է ու անխոցելի, որ գալիս ու մեզ ասում են՝ լավ էլի, դա մի ասեք։

Դա մեր քաղաքական իրավունքն է, հարցը սպառված է։ Շանտաժ կա՞, շանտաժի էլեմենտ տեսնու՞մ եմ, ո՛չ: Ինչո՞ւ ենք անում, լա՛վ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է:

Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը հետևանք է եղել: Պատերազմը հետևանք էր, մեր օրոքն ուրիշ բան է, բայց որ ասում եք՝ դուք եք բերել, սա լրիվ անհեթեթություն է»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder