Պաշտպանության մեխանիզմներ նախատեսված են. Գալյանի խորհուրդը՝ Փաշինյանի կողմից բռնության ենթարկված Արմինե Մոսիյանին
Քաղաքական
14:10 23/03/2026
Հայաստան

Պաշտպանության մեխանիզմներ նախատեսված են. Գալյանի խորհուրդը՝ Փաշինյանի կողմից բռնության ենթարկված Արմինե Մոսիյանին

«Ես կմտածեի, ինչ անել, նույն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը»,- ԱԺ միջանցքում ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կաներ, եթե արցախցի կնոջ փոխարեն իր երեխայի հետ ինքը լիներ։

Արդարադատության նախարարը հայտարարեց, թե չի ուզում որակում տալ երևույթին, որը տեղի է ունեցել և, որ միջադեպին գնահատականը տվել է հենց վարչապետը, ավել բան չի կարող ասել։

Նա ընդունեց, որ բռնության ակնհայտ երևույթ էր Փաշինյանի կողմից, երբ երեխան վախից կպել էր մորը։

 «Շատ լավ, պաշտպանության մեխանիզմներ նախատեսված են»,-հայտարարեց Սրբուհի Գալյանը։

Հիշեցնենք, որ կիրակի օրը մետրոյի գնացքում Նիկոլ Փաշինյանը գորգռաց և մատ թափ տվեց 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։

«2023 թվականին դուք ասում էիք, որ ես հատուկ փակել եմ սահմանները, որ արցախցիները չգան, հիմա եկել եք այստեղ՝ ասում եք վերադառնանք։ Բա մենք ՀՀ-ի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Այս քարտեզի մասին նման քամահրանքով չխոսել»,-գոռալով հայտարարում էր Փաշինյանը՝ ցույց տալով ՀՀ քարտեզով կրծքանշանը։

Կինը պահանջեց. «Այդպիսի բարձր ձայնով իմ հետ չխոսեք»։

«Կխոսեմ, փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,-շարունակեց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder