Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ո´չ, պարոն Փաշինյան, Դուք սխալ եք, հիմա կբացատրեմ՝ ինչու. Արթուր Ավանեսյան
«Ո´չ, պարոն Փաշինյան, Դուք սխալ եք, հիմա կբացատրեմ՝ ինչու»,-հայտարարում է հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ոչ վաղ անցյալում արված հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը զինվորական բաճկոն, զրահաբաճկոն, սաղավարտ ունեցող մարդկանց խնդրել էր դրանք ուղարկել Կենտրոնական հավաքակայան։
Ա. Ավանեսյանի խոսքով, ելնելով մեր անցած պատերազմների փորձից՝ եկել են այն եզրակացության, որ յուրաքանչյուր մարզում պետք է լինեն մոբ-ռեսուրսի համար նախատեսված զորամասեր իրենց սպառազինությամբ։
«Մոբ-ռեսուրսը պետք է ներկայանա զորամաս, միանգամից ստանա իր հանդերձանքն ու սպառազինությունը, հրամանատարի որոշմամբ ուղարկվի ռազմաճակատ»,-նշում է հետախույզը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի ղեկավարն է։
Մանրամասները՝ տեսանյութում։