ՀՀ-ն և Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը. Արարատ Միրզոյան
Քաղաքական
11:54 23/03/2026
Հայաստան

ՀՀ-ն և Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը. Արարատ Միրզոյան

«Մենք ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ: Կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա տարվում է»,- ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և  արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հայտնեց, որ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման համար կա համատեղ աշխատանքային խումբ, երկու հանդիպում է տեղի ունեցել. «Գնացել են, տեղում ենթակառուցվածքները նայել են այս կողմից, ենթակառուցվածքները նայել են մյուս կողմից»։

Միրզոյանը նշեց, որ նույնիսկ մշակութային ոլորտում հիմա քննարկվում է, և իրավական հիմքերն են հստակեցվում կամ մեխանիզմներն են փորձում հասկանալ, օրինակ՝ Անիի կամ պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։

«Քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»,- ասաց Միրզոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ-ն և Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը. Արարատ Միրզոյան