Մենք աշխատելու ենք մի կառույցի հետ, որին հեղինակավոր պետությունները և կազմակերպությունները մեղադրում են ուրիշ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ. Արմեն Գևորգյան
Քաղաքական
16:57 23/03/2026
Հայաստան

Մենք աշխատելու ենք մի կառույցի հետ, որին հեղինակավոր պետությունները և կազմակերպությունները մեղադրում են ուրիշ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ. Արմեն Գևորգյան

«Փետրվարի 3-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը զեկույց էր հրապարակել, որով գնահատում էր երկրների ներքին քաղաքական գործընթացներին արտաքին ազդեցությանը և մեծ ուշադրություն էր դարձվել նման գործընթացներին տարբեր ձևաչափերով ԵՄ-ի ազդեցությանը»,- ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Նա նշեց, որ այդ նույն զեկույցը մատնանշում է, որ ԵՄ-ն, որպես կենտրոնացված կառույց, իր բոլոր լծակներով նաև միջամտություն է ցույց տվել  ներքին քաղաքական պրոցեսներին՝ ոչ միայն ԵՄ անդամ երկրների, այլև նրա սահմանից դուրս՝ ոչ անդամ երկրների։

ԱՄՆ ներկայացուցչական պալատի կոմիտեի զեկույցն է։

Գևորգյանը նշեց, որ ԵՄ անդամ մի քանի պետություններ բարձրաձայնում էին, որ ԵՄ ապարատը՝ իր դեմս ղեկավարության, միջամտում է իրենց ներքին գործերին և խոսքը գնում է Հունգարիայի, Սլովակիայի և Ֆրանսիայի ընտրությունների համատեքստում։

«Գաղտնիք չէ, որ նման ակնհայտ բացահայտ միջամտության մասին մինչև հիմա էլ մեղադրանքներ է ներկայացնում և բարձրաձայնում Վրաստանը»,-հիշեցրեց Գևորգյանը և, հարցնելով, թե արդյոք այդ ամենը քննարկվել, վերլուծվել է Վրաստանի գործընկերների հետ՝ պարզելու համար, թե ինչպես է եղել ներքին միջամտությունը և ինչ իրավիկճակ է այն ստեղծել Վրաստանում, հավելեց.

«Մենք փաստորեն աշխատելու ենք մի կառույցի ներկայացուցիչների հետ, որանց աշխարհում հեղինակավոր ազգային պետությունները և կազմակերպությունները  մեղադրում են ուրիշ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ»։

նա նաև հիշեցրեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն դիմել է Եվրամիությանը, ստացել համաձայնությունը և այս վերջերս որոշում է կայացվել, որ հատուկ խումբ պետք է այցելի ՀՀ՝ հակահիբրիդային պայքարում Հայաստանին խորհրդատվություն իրականացնելու համար։

Վահան Կոստանյանը հայտարարեց, որ ընտրական գործընթացների թափանցիկությունն ապահովելու համար Հայաստանը ԵՄ-ի հետ առաջին անգամ չէ որ աշխատում է։

Չպատասխանելով բուն հարցին՝ ԱԳ փոխնախարարը վստահեցրեց, որ ապատեղեկատվության, կիբեր անվտանգության և ապօրինի ֆինասնական միջոցների շրջանառության դեմ պայքարելու ոլորտներում են համագործակցելո, որին ոչ մեկը դեմ չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք աշխատելու ենք մի կառույցի հետ, որին հեղինակավոր պետությունները և կազմակերպությունները մեղադրում են ուրիշ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ. Արմեն Գևորգյան