Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի հայտարարության մասին
«Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի և կառավարության ղեկավարի հետ»,-Աժ-ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նման ձևով արձագանքեց լրագրողի հարցին, որ թե իշխանական թևի իր կողմնակիցները Սամվել Կարապետյանի հայտարարությունը գնայատում են, որպես ՌԴ-ից իր իշխանության դեմ սկսված հիբրիդային պատերազմ։
«Ես չեմ կարող հավատալ, որ Կրեմլից, կամ ՌԴ կառավարությունից՝ «Սպիտակ տնից» կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ տեղի ունենալ, բայց չեմ բացառում և մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայինիվ, կան որաշակի շրջանակներ և, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում, կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների և պատերազմի հետևում են կանգնած»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ ունի բոլոր կարողությունները կառավարելու այդ «հիբրիդային ռիսկերը» և ոչ միայն հիբրիդային ռիսկերը։