Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. Արարատ Միրզոյան
Քաղաքական
12:58 23/03/2026
Հայաստան

Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. Արարատ Միրզոյան

«Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան  հիմնականում դեղորայքի տեսքով։ Այլ կերպ լինել չէր կարող»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և  արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց Արարատ Միրզոյանը։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հետաքրքրվեց, արդյո՞ք դրա մասին հայտարարվել է, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Անհրաժեշտություն չենք տեսել շեփորահարելու, բայց որ հարցնում եք, պատասխանում եմ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. Արարատ Միրզոյան