Ընդունո՞ւմ եք, եթե մենք սխալ ենք եղել, ժամանակավոր կառավարիչը նույն հանցագործությունը կրկնել է. Ղազինյան
Իրավունք
17:28 23/03/2026
Հայաստան

Ընդունո՞ւմ եք, եթե մենք սխալ ենք եղել, ժամանակավոր կառավարիչը նույն հանցագործությունը կրկնել է. Ղազինյան

Վարչական դատարանում ընթացող նիստում ՀԷՑ-ի կողմից բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ ներկայացվող տվյալները հարցեր առաջացրեցին  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի մոտ։

Նա պատասխանող կողմից հետաքրքրվեց, եթե իրենց ղեկավարման ժամանակահատվածում հավելագրումներ են արվել, ինչո՞ւ են նման թվեր ստացվել օգոստոսին, երբ արդեն նշանակվել էր ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ։

Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 18-ին ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։

«Օգոստոսի 1-ի ցուցմունքը ժամանակավոր կառավարչի օրոք ինչո՞ւ չի վերցվել հաշվիչից»,-հարցրեց Ղազինյանը։

Ի պատասխան ՀԾԿՀ ներկայացուցիչն ասաց՝ վերցվել է։

«Այսինքն, դուք ընդունո՞ւմ եք, եթե մենք սխալ ենք եղել, ժամանակավոր կառավարիչը նույն հանցագործությունը կրկնել է»,-ասաց Ղազինյանը։

«Ոչ, ժամանակավոր կառավարիչը չի կրկնել, այդ ժամանակահատվածում բնականաբար բոլոր տեսուչները գործիչ չեն ազատվել, նոր տեսուչ կամ բաժնի նոր պետ չեն նշանակվել»,-արձագանքեց պատասխանող կողմը։

Ղազինյանն անլուրջ որակեց պատասխանը՝ նշելով, այդ տրամաբանությամբ քանի դեռ 2 հազար տեսուչները չեն փոխվել, բոլոր սխալները վերագրվելու են իրենց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընդունո՞ւմ եք, եթե մենք սխալ ենք եղել, ժամանակավոր կառավարիչը նույն հանցագործությունը կրկնել է. Ղազինյան