Մանուկյանն առաջարկեց Արարատ Միրզոյանին Ջերմուկի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքի հարցով զանգել Սուրեն Պապիկյանին
Քաղաքական
12:44 23/03/2026
Հայաստան

Մանուկյանն առաջարկեց Արարատ Միրզոյանին Ջերմուկի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքի հարցով զանգել Սուրեն Պապիկյանին

«Կառաջարկեմ զանգել Սուրեն Պապիկյանին, ասել՝ Ջերմուկի օկուպացված տարածքներում վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի իրականացրած ամրաշինական աշխատանքների մասին մի տեղեկանք տա։ Բավականին ուշագրավ տեղեկատվություն կլինի»,- ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և  արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Միրզոյանն արձագանքեց, որ Հայաստանն ու Ադրեջանը պայմանավորվել են սահմանազատել իրենց միջև եղած ողջ սահմանը, պայմանավորվածությունը՝  հյուսիսից հարավ իջնելով, և մեջտեղներում կա այն հատվածը, որի մասին խոսում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանուկյանն առաջարկեց Արարատ Միրզոյանին Ջերմուկի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքի հարցով զանգել Սուրեն Պապիկյանին