V-Dem-ի զեկույցում նշվում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը դեպի անկում է ընթանում. Շիրազ Մանուկյան
Քաղաքական
17:22 23/03/2026
Հայաստան

V-Dem-ի զեկույցում նշվում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը դեպի անկում է ընթանում. Շիրազ Մանուկյան

«Հայաստանում Ժողովրդավությունը հետընթաց է ապրել։ Որպեսզի պատկերացնեք, ասեմ որ V-Dem ինստիտուտն իր 2026 թվականի զեկույցում նշել է, որ Հայաստանում ժողովրդավարությունը դեպի անկում է ընթանում»,-ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը։

 Նա տեղեկացրեց, որ  V-Dem ինստիտուտը աշխարհի բոլոր երկրներից տվյալներ է հավաքագրում, դրանք մշակում է և չափում, թե որքան է այդ երկիրը ժողովրդավար։

«Երբ Փաշինյանն անդադար կրկնում է, թե  Եվրոպան աջակցում է իրեն, կարդամ թե ինչ է Հայաստանի մասին ասվում զեկույցում. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դիմեց անձնակենտրոն կառավարման ոճի՝ սահմանափակելով խոսքի ազատությունը, քաղաքացիական տարածքը և քաղաքացիական ազատությունը։ Ատելության խոսքի, ապատեղեկատվության և բևեռացման աճող տարածումը, ինչպես նաև պատերազմում Ադրբեջանի հաղթանակը մինչև 2023 թ-ը նպաստեց ժողովրդավարության անկմանը»։

Ընդամենը երեկ տեսանք, որ Փաշինյանն մետրոյում իրեն դրսևորում է այնպես, որ կարծես թե պատկերացրել է, որ իշխանությունը միայն իր շուրջն է ձևավորվում... Հասկանում ենք, որ այս մարդը պետք է հեռանա գեղեցիկ կերպով։

 Ուժեղ Հայաստանում ժողովրդավարության արմատներն ավելի կայուն են լինելու, ավելի արմատացած են լինելու»,- ասաց Շիրազ Մանուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
V-Dem-ի զեկույցում նշվում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը դեպի անկում է ընթանում. Շիրազ Մանուկյան