Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Իրավունք
14:37 23/03/2026
Հայաստան

Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման

Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման՝ 16 տարի ժամկետով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սամվել Յուզբաշյանի նախագահությամբ, մարտի 18-ին հրապարակել է 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի՝ առանձին դաժանությամբ սպանության գործով դատավճիռը։

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն ու նշում, որ հանրային մեղադրողը միջնորդել էր Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 17 տարի ժամկետով ազատազրկումը, տուժող կողմը՝ 20 տարվա ազատազրկում։ 

Պաշտպանության կողմը համաձայն չէ դատավճռի հետ, շարունակում են պնդել, որ Նարեկ Սարգսյանը դեպքի հետ առնչություն չունի։ Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշում է՝ դատական ակտն ապօրինի է։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է 2022 թվականի մայիսին կնոջը՝ ԵՊՀ դասախոս Տաթևիկ Աբրահամյանին երեք տարեկան երեխայի աչքի առաջ խեղդամահ անելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման