Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արցախը հանձնել է Ռոբերտ Քոչարյանը , Սերժ Սարգսյանը, երբ Հայաստանն էին կտոր-կտոր տալիս ռուսներին, երբ սխալ բանակցություններ էին վարում»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց ուղիղ եթերով որևէ տեղ գնա, որտեղ կգտնի շատ հարցերի պատասխաններ։
Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն «ընդհանրապես ռեյտինգ չունի»։
Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է անհանգստացած, Սիմոնյանը պատասխանեց. «Անհանգստացած չենք, տժժում ենք, ես անձամբ տժժում եմ, տժժում եմ մնացածի վրա»։
Լրագրողները հիշեցրերցին, որ նա ժամանակին Աղդամի ֆոնին նկարվում էր։
«Սխալ եմ արել, եղել եմ նույն ձեր տրամանաբանության մեջ, ոչմիթիզականի տրամաբանության մեջ եմ եղել»։
Սիմոնյանը նաև ժխտեց, որ հայտնի լուսանկարի հետ Ակնա բառն է օգտագործել։