Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տխմարագույն թեզ է, թե նախկին նախագահներն են հանձնել Արցախը. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Այն կարող է մի բան նշանակի, միգուցե կան պայմանավորվածություններ, միգուցե իրենք կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ և գիտեն պատերազմի օրն ու ժամը»,-ԱԺ միջանցքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե ընդդիմությունն ընտրություններին հաղթի սեպտեմբերին պատերազմ կլինի։
Պատգամավորը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանում պատերազմ չի եղել և առաջարկեց դիտարկել, թե ո՞ր նախագահի և վարչապետի օրոք ինչքան պատերազմ է եղել և ինչքան զոհեր ենք ունեցել։
Նա «տխմարագույն թեզ» որակեց հայտարարությունը, թե նախկին նախագահներն են հանձնել Արցախը, նշելով, որ կա պատմություն, իրավիճակներ։
«Առաջին արցախյան ազատամարտի ժամանակ, երբ ադրբեջանցիները Ստեփանակերտի մատույցներին էին հասել, էդ մարդկանց շնորհիվ, որոնք այն ժամանակ էլ իշխանության են եղել, հետագայում էլ ՀՀ-ում իշխանության ամենաբարձր օղակում են եղել, նրանց հերոսական աշխատանքի շնորհիվ 12 000 ք/կմ տարածք է ունեցել Արցախի Հանրապետությունը։
Նախագահները, որ տվել էին, էդ որտեղ էին նուռը գրկած նկարվում»,- հարցրեց Դանիելյանը։
Նա խրոնիկ ստախոսություն անվանեց երևույթը, երբ Փաշինյանն առավոտյան մի բան է ասում, մի քանի ժամ հետո ասում է, որ ինքը չի ասել։
«Ինքն այդպես էլ երկիր է կառավարում, այդպես էլ գնում է բանակցությունների... Երկիրը չպետք է կառավարվի և ղեկավարվի «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ։ Ինչպես ավտոբուսում է, այնպես էլ պետական կառավարման և դիվանագիտության մեջ է։ Գժի տեղ դնելով բանակցություններ վարելով արդյունքի կհասնե՞ն... Մենակ մեր մո՞տ են այդպես առաջադեմ իշխանություններ, որ կարողանում են գժի տեղ դնելով բանակցություններ վարել»,-հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։