Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես վախեցա, ասեցի՝ ուրա՞. ՔՊ-ական Լիլիթ Մինասյանը՝ լսելով Արշակյանի սխալ արտաբերած Հրանտ Բագրատյանի անունը
«Հրանտ Բագրատյան, համեցեք...»,-ԱԺ-ում օրինագծի վերաբերյալ հարց հնչեցնելու իրավունքը տալիս պատգամավոր Սերգեյ Բագրատյանի փոխարեն Հրանտ Բագրատյանի անունը արտաբերեց փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Տեսնելով դահլիճի ուրախ ռեակցիան՝ Արշակյանն անմիջապես ուղղեց սխալը, հնչեցնելով ճիշտ՝ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի անունը։
«Ես վախեցա, ասեցի՝ ուրա»,-ծիծաղելով արձագանքեց հարակից ելույթով ամբիոնի մոտ գտնվող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական Լիլիթ Մինասյանը։
Սերգեյ Բագրատյանը լուրջ դեմքով տվեց հարցը։
ԱԺ-ում սակայն քննրակվում էր հիմնարար օրինագիծ՝ Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, որով թույլատրվում է առուծախի գործարք կատարել վիճելի հողամասի վրա գնտվող բնակարանների հարցում։