Ամենակարևորը՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի դերն էր Արցախյան 44-օրյա պարտերազմի ժամանակ․ Ծաղիկ Վարդանյան
Առողջություն
19:35 24/03/2026
Հայաստան

Ամենակարևորը՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի դերն էր Արցախյան 44-օրյա պարտերազմի ժամանակ․ Ծաղիկ Վարդանյան

 «Անկախ փորձագետ» ՀԿ հիմնադիր, առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը գրում է․

 «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ vc ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ/ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԿ-ներ

Ստեփանակերտում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով հին հիվանդանոցի տեղում կառուցվել և 2014 թվականի նոյեմբերին բացվել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական նոր կենտրոնը՝ հագեցած նորագույն բժշկական սարքավորումներով, իսկ 2016-ին բարեկարգվել է նաև շրջակա տարածքը։ Սույն կենտրոնը Արցախի ամենամեծ և հագեցած բուժհաստատությունն էր, որտեղ իրականացվում էր վիրահատական և ախտորոշիչ ծառայությունների լայն շրջանակ:

Բայց ամենակարևորը՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի դերն էր Արցախյան 44-օրյա պարտերազմի ժամանակ: Քանի որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագծողները և կառուցողները նախատեսել էին ապահովել հիվանդանոցի համար բոլոր իրավիճակներում անխափան բժշկական օգնության ցուցաբերում և հաշվի առնելով մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրները, հիվանդանոցի 0 հարկը (նկուղային) կառուցվել, հագեցվել էր այնպես, որ բոլոր գործող առողջապահական չափանիշներին համապատասխան հնարավոր էր իրականացնել վիրահատական միջամտություններ, վերակենդանացման ծառայություններ: Մասնավորապես՝ առկա էր կենտրոնացված թթվածնային մատակարարում, էլեկտրաէներգիայի անխափան և կայուն հասանելիություն, ծորակներից հոսող ջուր, առնվազն 6 կահավորաված վիասրահներ և այլն: Այս հեռատես, խելամիտ մոտեցումը փրկել է բազմաթիվ վիրավորների կյանքեր, ինչպես նաև ապահովել է բուժաշխատողների անվտանգությունը: Հիշեցնեմ, որ Արցախյան 44-օրյա պարտերազմի ժամանակ Ստեփանակերտում առնվազն 30 րոպե ընդհատումով հնչում էր օդային տագնապի («տրիվոգ») ազդանշան և հասկանալի է, որ այդպիսի միջավայրում (գետնի մակերևույթից բարձր) հնարավոր չէր վիրահատել, բուժել վիրավորներին:

Հարց՝ ՀՀ Առողջապահության նախարարությանը .

Համաշխարհային բանկի վարկային միջոցներով ձեր կառուցած/վերակառուցած տասնյակ բժշկական կենտրոններից որևէ՞ մեկում նախատեսել և կառուցել եք նման հարմարություններ պատերազմական իրավիճակներում անխափան բուժօգնություն կազմակերպելու համար:

Օրինակ՝ Մարտունու ԲԿ, Գորիսի ԲԿ, Գյումու ԲԿ, կամ Սիսյանի ԲԿ-ն, որը դեռ շահագործման չի հանձնված:

Իհարկե Ո՛չ:

Անգամ այս մեկ դրվագով ակնհայտ է, որ մեր հաջորդ վարչապետը պետք է լինի Սամվել Կարապետյանը, որպեսզի ունենանք ուժեղ, պաշտպանված Հայաստան:

Ուժեղ Հայաստանում հեռատեսությունը, արհեստավարժությունն ու սրտացավությունը համատեղելու են բոլոր ծրագրերի իրականացման մեջ:

Հ.Գ. Ստորև ներկայացնում եմ Սետփանակերտի հիվանդանոցի 0 հարկից 44-օրյա պատերազմի ժամանակ կատարած մի քանի լուսանկար»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder