ԹՐԻՓՓ կոչվածի հանդեպ հետքրքրությունը նվազեց, քանի որ այնտեղ այդքան գումար չկա. թուրքագետ
Քաղաքական
10:41 24/03/2026
Հայաստան

ԹՐԻՓՓ կոչվածի հանդեպ հետքրքրությունը նվազեց, քանի որ այնտեղ այդքան գումար չկա. թուրքագետ

«Թրամփի` բանակցություններ սկսելու և հրադադարի հավանականության մասին հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները շատ արագ իջան, ինչպես նաև ֆոնդային բորսաներում հնարավոր է որոշ բաժնետոմսերի էժանացում»,- նշել է պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը։

Նա գրել  է. «Թրամփը չդարձավ քաղաքական ղեկավար, այլ մնաց զուտ բիզնեսմեն, և այս հայտարարությունով իջեցրեց գները, որպեսզի կարողանա իր շրջապատի հետ գնել էժան բաժնետոմսեր և նավթ, որից հետո ռազմական գործողությունների նոր ակտիվացմամբ հնարավորություն ստեղծել դրանք թանկով վաճառելու: Այս պատերազմն էլ Թրամփի բիզնես պրոյեկտներից մեկն է: Նա ամեն ինչում փող և առևտուր է տեսնում: 

Հ.Գ. ԹՐԻՓՓ կոչվածի հանդեպ հետքրքրությունը նվազեց, քանի որ այնտեղ այդքան գումար չկա»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder