Հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, անգամ, եթե խաբված ժողովուրդը, նորից է պատրաստ խաբվել. Հասրաթյան
Քաղաքական
21:13 24/03/2026
ԼՂՀ

Հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, անգամ, եթե խաբված ժողովուրդը, նորից է պատրաստ խաբվել. Հասրաթյան

«Իշխանությունները, հանգամանքների բերումով, հաճախ ստում կամ իրենց խոսքի տերը չեն լինում»,-ֆեյսբուքի իր էջում գրում է Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը:

Շարունակելով միտքը՝ Հասրաթյանը գրում է. «Այդպես եղել է գրեթե բոլոր ժամանակներում: Սակայն, եզակի են դեպքերը, երբ իշխանությունն, իր սուտն ու տված խոստումը չկատարելը, պետական մակարդակով դարձնի բացահայտ ու անամոթ սովորույթ...

...Իր սուտն ու կեղծիքը, որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը, եթե ունի խղճի և մարդկային (հատուկ չեմ ասում՝ ազգային) արժանապատվության տարրական ընկալում, պարտավոր է ընտրել մեկ ճանապարհ, այն է՝ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, անգամ, եթե խաբված ժողովուրդը, նորից է պատրաստ խաբվել...

Հ.գ.- Ասում են ժողովուրդն ամենաիմաստունն է... Բայց, ցավոք, շատ հաճախ նաև իմաստունն է խաբվում...»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder