«Հրապարակ». Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին
Օրվա մամուլ
08:14 24/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրենքով գող Շահումյանցի Ժիրոն (Ժիրայր Բրուտյանը) 2021-ին կալանավորվեց` քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու հոդվածով: Նրան մեղադրում էին, որ «զոն նայողի» գործառույթներ է կատարել՝ «դրսից բերված գրեֆներ» է բաժանել «Արմավիր» ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում պահվող անձանց, ապա հանձնարարել է անկարգություններ իրականացնել: Գործով անցնում են նաև քրեական հեղինակություն Կիլիկիացի Հարութիկը (Հարություն Թորոսյանը) և Արթուր Բրոյանը, որը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից է։

Գործը դատարան է մտել 2022-ին՝ 3 մեղադրյալով։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը փոխել է օրենքով գողի խափանման միջոցը՝ 20 միլիոն դրամով։ Եվ 3 տարվա դատաքննությունից հետո առաջին ատյանի դատարանն արդարացրել է նրան ու վերադարձրել խափանման միջոց 20 միլիոն դրամը։ Արդարացվել է նաև Կիլիկիացի Հարութիկը։ Բրուտյանի փաստաբան  Հունան Բաբայանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դատախազությունը բողոքարկել է դատավճիռը, սակայն դեռ նորություն չունեն։

Հարցրինք նաև՝ Ժիրայր Բրուտյանն այլ քրեական վարույթով անցնո՞ւմ է։ Ասաց, որ չի կարող պատասխանել։ «Շահումյանցի Ժիրոն 2024-ին էլ էր ձերբակալվել. նրան և ուղեկիցներին գետնին պառկեցնելով՝ բերման էին ենթարկել, խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ապա ազատ էին արձակել»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder