Քարաթափման հետևանքով Սիսիան-Լծեն-Տաթև ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Հասարակություն
09:26 24/03/2026
Հայաստան

Քարաթափման հետևանքով Սիսիան-Լծեն-Տաթև ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Մարտի 23-ին, ժամը 18։45-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 37-րդ  կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճշշ աշխատակիցների հետ համատեղ, հատուկ տեխնիկայի օգնությամբ թափված քարերը հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder